.jpg)
Հանրապետությունում դժվարանցանելի ճանապարհներ կան
20.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ ավտոճանապարհները: Ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով Սելիմի լեռնանցքը ժամանակավորապես փակ է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: