.jpg)
Սահակաշվիլիի կուսակցությանը ցանկանում են զրկել դրոշից
«Ազատ Վրաստան» կուսակցությունը հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը պետական դրոշը օգտագործելու իրավունքից զրկելու նախաձեռնությամբ:
«Վզգլյադ.ռուի» փոխանցմամբ՝ «Ազատ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Շալամբերիձեն հայտարարել է, որ տարիներ շարունակ «ազգայնականները» օգտագործում են պետական խորհրդանիշները նեղկուսակցական նպատակներով:
2003 թ.-ի «վարդերի հեղափոխությունից» հետո Սահակաշվիլիի կուսակցությունը փոխարինել է նախկին պետական դրոշը իր կուսակցական դրոշով և այդ առումով փոփոխություններ է մտցրել սահմանադրության մեջ: