«Շիրակի» հարձակվողը տեղափոխվեց Իրան
18/12/2012 19:29

«Շիրակի» հարձակվողը տեղափոխվեց Իրան

Գյումրու «Շիրակի» կոտդիվաուրցի հարձակվող Ֆոֆանա Իսմայիլ Բեկոն վարձակալության հիմունքներով տեղափոխվել է Իրանի Իսպահան քաղաքը ներկայացնող «Զոբ Ահան» ակումբ:

Բեկոն այսօր պայմանագիր է ստորագրել իրանական ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2013 թ. մայիսի 31-ը: Այնուհետև ֆուտբոլիստը կվերադառնա «Շիրակ»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Շիրակի» հետ Բեկոյի պայմանագիրը գործում է մինչև 2016 թ. մայիսի 31-ը: Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Բեկոն խփել է 14 գոլ և ռմբարկուների ցուցակում գտնվում է 2-րդ հորիզոնականում:

«Զոբ Ահանը» Իրանի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 13 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: 

«Շիրակի» հարձակվողը տեղափոխվեց Իրան