.jpg)
Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջոզեֆ Բայդենին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:
Հեռագրում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ միասին, կիսում նրա վիշտը և աղոթում Աստծուն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին և բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը»:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱՄՆ Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգությանը զոհ են գնացել 26 մարդիկ, հիմնականում երեխաներ: Ամբողջ ԱՄՆ-ում հայտարարվել է քառօրյա սուգ: