Հունվարից կսկվի Հովհ.Թումանյանի տան վերանորոգումը
19/12/2012 13:10

Հունվարից կսկվի Հովհ.Թումանյանի տան վերանորոգումը

«Հունվարից կսկվի Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան ամբողջական վերանորոգումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

«Ես քիչ առաջ խոսել եմ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ, նա հայտնեց, որ տունը ամբողջությամբ կվերանոգորովի, իսկ Հովհ. Թումանյանի ծոռնուհին որոշ ժամանակ կապրի վարձով, իսկ ողջ բնակտարածքը վերանորոգվելուց հետո, ամենայն հավանակությամբ, կծառայեցվի հանճարեղ լոռեցու Վերնատան գաղափարին»,-ասաց Լ.Անանյանը:

Նշենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, իր եղբոր հետ, գնել են Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը և այն նվիրաբերել են տեղի հայկական համայնքին:

Վարդան Ղուկասյանը ստանձնել է նաև հիմնանորոգման ֆինանսավորումը: Տունը նվիրաբերվել է Վիրահայոց թեմին:

 

Նախորդող հրապարակում`

Հովհաննես Թումանյանի տունը նվիրաբերվեց Վիրահայոց թեմին

Թումանյանի տունը գնելու են Ղուկասյան եղբայրները

 

Հունվարից կսկվի Հովհ.Թումանյանի տան վերանորոգումը