.jpg)
Օպերլիազորները բռնություն են գործադրել բերման ենթարկվածի նկատմամբ
Համաձայն ՀՔԾ հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել 2012 թ. հոկտեմբերի 3-ին: Օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, առանց արձանագրություն կազմելու և համապատասխան գրանցում կատարելու, աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով օպերլիազորների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: