.jpg)
19/12/2012 19:40
Կոնտեն կարող է շրջանցել Կապելլոյին
Թուրինի «Յուվենթուսը» կարող է նոր ռեկորդ սահմանել: Եթե Իտալիայի առաջնության 18-րդ տուրում թուրինցիներին հաջողվի հաղթել «Կալյարիին», ապա «Ծեր սինյորան» 2012 թ.-ի ընթացքում վաստակած միավորների քանակը կհասցնի 94-ի: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:
Հավելենք, որ ներկայիս ռեկորդը նույնպես պատկանում է «Յուվենթուսին», որը 2005 թ. Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ վաստակել էր 93 միավոր: