.jpg)
2013 թ.-ից դեղարատադրության ոլորտը նոր փուլ կմտնի
2013 թ.-ի հունվարից սկսվելու է Հայաստանում դեղարտադրող ընկերություններին GMP կամ Պատշաճ արտադրական գործունեության հավաստագերերի տրամադրման գործընթացը: Գործընթացի վերաբերյալ մանրամասներ Aysor.am-ին փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Նա նշեց, որ Պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի համար հունվարից կհավատարմագրվեն 3 դեղարտադրող կազմակերպություններ` «Լիկվոր», «Արփիմեդ», նաև «Ֆարմատեկ» ընկերությունները:
Ս. Քրմոյանի խոսքով՝ Հայաստանում գրանցված բոլոր 18 դեղարտադրող ընկերությունները քայլ առ քայլ ստանալու են GMP հավաստագրերը:
«GMP ստանդարտներին համապատասխան հավաստագիրը հնավարություն կտա ավելի շատ դեղ արտադրել և իրացնել թե’ ներքին, թե’ արտաքին շուկաներում»,- շեշտեց Ս. Քրմոյանը և հավելեց, որ հայ դեղարտարդողները կարող են դուրս գալ եվրոպական և ամերիկյան շուկաներ, որտեղ դեղերը համապատասխանեցված են GMP չափորոշիչներին` որպեսին և պահանջում են դեղ ներկրող երկրներից:
Նաև GMP չափորոշիչները ենթադրում է դեղի որակի և անվտանգության հավաստում՝ արտադրության բոլոր փուլերում:
Սուրեն Քրմոյանն ընդգծեց նաև, որ ԱՆ միջոցառումների ծրագրի մեջ է նաև GMP հավաստագիր տրամադրող Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ճանաչումը Եվրոպական համապատասխան կենտրոնների կողմից. Երկու տարի այդ գործընթացը շարունակվում է:
Հայաստանում, կարծես, անվստահությո՞ւն կա հայրենական դեղերի նկատմամբ հարցին, Ս. Քրմոյանը պատասխանեց, թե մտածելակերպի հարց է, մտածում են՝ ֆրանսիական, գերամանական դեղերը ավելի որակյալ են, իսկ GMP ստանդրատների ներդրումով, կավելանա վստահությունը հայկական դեղերի հանդեպ:
Նշենք, որ Հայաստանյան դեղերի շուկայում իրացման 10 տոկոսը պատկանում է տեղական դեղերին, իսկ 90 տոկոսը` արտերկրից ներկրվող դեղերին: