«Վրաստանում թալիբանականացման գործընթաց է տեղի ունենում»
19/12/2012 20:27

«Վրաստանում թալիբանականացման գործընթաց է տեղի ունենում»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Վրացական երազանքն» անվանել է «ավերիչների խումբ» և հայտարարել, որ երկրում թալիբանականացման գործընթաց է տեղի ունենում: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն» լրատվական կայքը:

«Ցավոք, երեկ Վրաստանի կառավարությունը ավերումների լայնածավալ ծրագիր է հայտարարել: Ժամանակակից դարաշրջանում քաղաքական ավերածություն տեղի ունեցավ Աֆղանստանում թալիբների կողմից: Չեմ կարծում, որ 21-րդ դարում Վրաստանը պետք է նոր և ժամանակակից շինությունների թալիբանականացմամբ խայտառակ լինի ողջ աշխարհի առաջ: «Ազգային շարժումը պեք է ավերված լինի ոչ միայն որպես կազմակերպություն, այլև որպես ապագա», ասել է նախարարներից մեկը: Մեր ժողովուրդը քվեարկել է սոցիալական կայունության կատարելագործման, այլ ոչ թե ավերման համար: Ընտրություններից առաջ ես ասում էի, որ ցավոք, վտանգ կա, որ իշխանության կգա ավերածություններ կատարողների մի մեծ խումբ, և դա շատերը ծիծաղով էին ընդունում` «ինչպես միշտ Սահակաշվիլին չափազանցնում է»: Ցավոք, նրանք այդ խոստումները կատարում են, ամեն դեպքում՝ խոստանում են, որ կկատարեն»,- հայտարարել է նախագահը:
 

«Վրաստանում թալիբանականացման գործընթաց է տեղի ունենում»