.jpg)
Հ. Սանասարյան. Սևանա լիճը սեփականաշնորհում են
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ցույց տվեց մի փաստաթուղթ, ըստ որի, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալն առաջարկում է Սևանա լճում ստեղծել նաև Սևանա լճի խորհուրդ և ամբողջ Սևանա լիճը մի քանի մասի բաժանելով` հանձնել շահագործման:
Բանախոսի փոխանցմամբ՝ արդարադատության նախարարի տեղակալը քննարկումների ժամանակ ասել է, եթե կլինի չորս-հինգ շահագործող և եթե մեկը թերացել է` գործը կասեցնել, Հակոբ Սանասարյանը վստահ է. «Այս փաստաթուղթը տանում է Սևանը մեկ կազմակերպության հանձնելուն»:
Նրա խոսքով՝ Սևան թափվող բոլոր գետերի մաքրությամբ զբաղվելու է մեկ կազմակերպություն, նա նաև աճեցնելու է մանրաձուկը և լցնելու են Սևանա լիճ. Փաստաթուղթը 2009 թ.-ի է:
Կանաչների միության նախագահը ենթադրում է, որ այն կյանք չի ունենա և հատուկ շրջանառության մեջ չի դրել, բայց հիմա փաստաթուղթը քննարկվում է Սևանի հանձնաժողովում, ինչն էլ անհանգստացնում է Հակոբ Սանասարյանին: