Սպանված լրագրողների թիվը 2012 թ. աճել է 33 %-ով
19/12/2012 20:15

Սպանված լրագրողների թիվը 2012 թ. աճել է 33 %-ով

2012 թ. 88 լրագրող է սպանվել. այս ցուցանիշը 33 %-ով գերազանցում է նախորդ տարվա տվյալները: 879 լրագրողներ ձերբակալվել են, 1993-ը ենթարկվել են ֆիզիկական հարձակման, 98-ը` առևանգվել, իսկ 73-ը՝ ստիպողաբար հեռացել են իրենց երկրներից: Մեդիա ոլորտի 6 տեխնիկական աշխատակիցներ և 47 բլոգգերներ սպանվել են, 144-ը՝ ձերբակալվել: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը` ներկայացնելով «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցի տվյալները:

Լրագրողների համար ամենավտանգավոր շրջաններն են համարվում Հյուսիսային Աֆրիկան և Միջին Արևելքը, որտեղ 2012 թ.-ին գրանցվել է 26 զոհ, Ասիայում` 24:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2012 թ.-ին սպանված լրագրողների մեծ մասը կա՛մ լուսաբանել են ռազմական գործողությունները, կա՛մ էլ զոհ են գնացել կազմակերպված հանցավորության, իսլամիստական զինյալների գործողություններին, իսկ մի մասն էլ, սպանվել է կոռումպացված պաշտոնյաների պատվերով:

Լրագրողների համար ամենամեծ «բանտը» դարձել է Թուրքիան, որտեղ 193 բլոգեր և լրագրող գտնվում են անազատության մեջ: Նրանցից 44-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են: 

Սպանված լրագրողների թիվը 2012 թ. աճել է 33 %-ով