.jpg)
19/12/2012 14:31
Լևոն Արոնյանը` կույր շախմատի մրցաշարի հաղթող
Պեկինում ավարտվեցին շախմատի Համաշխարհային ինտելեկտուալ խաղերը, որին մասնակցում էր հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Արոնյանը փայլուն հանդես եկավ կույր շախմատի մրցաշարում և վաստակած 5,5 միավորով վստահորեն զբաղեցրեց առաջին տեղը:
2-րդ տեղում հանգրվանած ամերիկացի Հիկարու Նակամուրան Արոնյանին զիջեց կես միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովը` 4,5 միավորով: