.jpg)
Պաշտոնական. Լուսիոն տեղափոխվեց «Սան Պաուլո»
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Լուսիոն պաշտոնապես պայմանագիր է կնքել բրազիլական «Սան-Պաուլոյի» հետ այն բանից հետո, երբ երկկողմանի համաձայնությամբ խզեց «Յուվենթուսի» հետ ունեցած համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ բրազիլացին Թուրին էր տեղափոխվել անցած ամռանը` «Ինտերից», սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել Անտոնիո Կոնտեի թիմում:
«Լուսիոն երազանք էր մեզ համար: Մենք կարող էինք նրան գնել հունիսին, սակայն գործարքը չկայացավ: Այս անգամ ամեն ինչ հարթ ընթացավ: Լուսիոն կօգնի մեր թիմին և կցուցադրի առաջատարի իր ունակությունները»,- նշել է բրազիլական ակումբի մարզական տնօրեն Բապտիստան: