Տնտեսագետ. Ստվերը կրճատելու համար քիչ գործ է արվել
19/12/2012 13:02

Տնտեսագետ. Ստվերը կրճատելու համար քիչ գործ է արվել

Այս տարի բավական դժվարին տարի էր Հայաստանի տնտեսության համար: Տնտեսության մեջ զգացվեցին որոշ առաջխաղացումներ, ավելի շատ էին մարտահրավերները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետը թվարկեց տնտեսության մտահոգիչ խնդիրները` ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը, գործազրկության բարձր մակարդակը, երկրից աշխատուժի արտահոսքը, գիտության անմխիթար վիճակը:

Նրա խոսքով, ճկուն հարկային քաղաքականություն չի վարվում, ստվերը կրճատելու համար քիչ գործ է արվել. քաղաքական կամք է պետք:

Տնտեսագետը նաև փոխանցեց, որ տնտեսությունը պետք է քաղաքական զարգացումների հետ կապի մեջ դիտարկել, ներդրումային միջավայրը զգայուն է և իր վրա կրում է տարբեր ազդեցութուններ, և այս տարի խորհրդարանական ընտրություններն իրենց հետքը թողեցին տնտեսության վրա:
 

Տնտեսագետ. Ստվերը կրճատելու համար քիչ գործ է արվել