Մյուլլերը «Բավարիայում» հանդես կգա ևս 5 տարի
19/12/2012 19:10

Մյուլլերը «Բավարիայում» հանդես կգա ևս 5 տարի

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մյուլերի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թ.: Գործարքի ֆինանսական կողմերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Թոմասը «Բավարիայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում` դառնալով 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 

Մյուլլերը «Բավարիայում» հանդես կգա ևս 5 տարի