ՀԱՊԿ-ն դեմ է հակահրթիռային համակարգի միակողմանի տեղակայմանը
19/12/2012 20:37

ՀԱՊԿ-ն դեմ է հակահրթիռային համակարգի միակողմանի տեղակայմանը

Առանց այլ երկրների շահերը հաշվի առնելու՝ մեկ կամ մի քանի պետությունների կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը կարող է վնաս հասցնել միջազգաին անվտանգությանը:

«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի շրջանակներում ընդունված հայտարարության մեջ:

«Առանց այլ երկրների շահերը հաշվի առնելու և վերջիններիս` իրավական տեսանկյունից պարտավորացնող երաշխիքներ տրամադրելու՝ մեկ պետության կամ մի քանի պետությունենների կողմից հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգերի տեղակայումը կարող է վնաս հասցնել միջազգային անվտանգությանը, ինչպես նաև՝ գլոբալ և տարածաշրջանային ռազմավարական կայունությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ նիստին մասնակցում է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
 

ՀԱՊԿ-ն դեմ է հակահրթիռային համակարգի միակողմանի տեղակայմանը