.jpg)
19/12/2012 10:00
Պուտինը հանդիպել է Պլասիդո Դոմինգոյի և Խոսե Կարերասի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչներ Պլասիդո Դոմինգոյի և Խոսե Կարերասի հետ, որոնք Մոսկվայում կմասնակցեն բարեգործական համերգի:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Պուտինը ողջունել է երգիչներին և նշել, որ իր համար մեծ պատիվ է տեսնել նրանց Մոսկվայում:
Նրա խոսքերով, տենորները Ռուսաստանում ունեն շատ երկրպագուներ և նրանց թիվն ավելանում է: