.jpg)
Ս.Օհանյանը և Ս.Շոյգուն ամփոփվել են համագործակցության արդյունքները
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ:Տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել և պլանավորվել են առաջիկա խնդիրները:
Երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նաև ռազմավարական և օպերատիվ պլանավորման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: