Հարավային Կորեայի նախագահը կին է
19/12/2012 19:30

Հարավային Կորեայի նախագահը կին է

Հարավային Կորեայի նախագահ է ընտրվել «Սենուրի» իշխող կուսակցության թեկնածու Պակ Կըն Խեն, ով ընտրություններում շրջանցել է իր մրցակից Մուն Չժեն Ինին:

«Ուտրո.ռուի» փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Խեն կարողացել է ապահովել սեփական հաղթանակը, հավաքելով 51,6 % ձայն:

Նրա մրցակիցը հավաքել է 48 % ձայն:

Նշվում է, որ ընտրություններում ընտրողների ակտիվությունը կազմել է 75,8 %:

 

Հարավային Կորեայի նախագահը կին է