.jpg)
Սիրիական զորքերը պատրաստվում են «ազատագրել» պաղեստինցիներին
Դամասկոսից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող պաղեստինցիների Յարմուկ ճամբարին են մոտենում սիրիական բանակի ստորաբաժանումները, որոնք պատրաստվում են մաքրել զինյալների կողմից նախօրեին գրավված տարածքները: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գործակալությունը հայտնում է նաև, որ դեկտեմբերի 18-ին զինվորականներին հաջողվել է ազատագրել Դարայա արվարձանի մեծ մասը, որտեղից զինյալները սպառնում էին Դամասկոսի թաղամասերի բնակչությանը և նախագահական նստավայրին: