.jpg)
Տաջիկստանի ղեկավարը քննադատել է ՀԱՊԿ-ի մի շարք համաձայանգրեր
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կարծում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված մի շարք համաձայնագրեր մինչ այժմ կիրառություն չեն ունեցել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալով, նա ընդգծել է, որ «կոլեկտիվ համագործակցության ոլորտում մինչ այժմ ստորագրված համաձայնագրերից, ծրագրերից և այլ փաստաթղթերից գրեթե ոչ մի կիրառական ազդակ չի ստացվել»:
Ռահմոնի կարծիքով` «շարունակվում է պահպանվել ՀԱՊԿ անդամ-երկրների ԶԼՄ-ների ապակողմնորոշվածությունը` կապված կոլեկտիվ անվտանգության ոլորտում տեղեկատվական առաջնահերթությունների հետ»:
Նշենք, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է 1992 թվականի մայիսի 15-ին ԱՊՀ անդամ-երկրների կողմից ստորագրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա: Ուզբեկստանի կողմից կազմակերպությանն անդամակցումը դադարեցնելուց հետո ՀԱՊԿ-ի մասնակիցներն են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: