.jpg)
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ
Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ: Այս մասին հայտնում է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:
Դեսպանի խնդրանքով, Տեր-Պետրոսյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները և դրանց վերաբերյալ իր մոտեցումները:
ՀԱԿ առաջնորդն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի առջև ծառացած ներքին մարտահրավերներին, մասնավորապես համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների և հեռուստաեթերում բազմակարծության և տնտեսական մրցակցության բացակայությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Առաջին խորհրդական Իզաբել Գինելը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: