.jpg)
Վ.Հովհաննիսյան. Գաղտնալսումը պետք է մինչև վերջ բացահայտվի
Առաջիկայում ՀՅԴ-ն կհստակեցնի նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափը. ՀՅԴ դեռևս որոշում չի կայացրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց պատգամավոր Վահան Հովհաննիսյանը. «Մասնակցության ֆորմատը կորոշենք Գերագույն մարմնի նիստի ընթացքում, որից հետո հանրությունը կտեղեկանա»:
Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Զուրաբյան-Օսկանյան զրույցի ձայնագրության հրապարակմանը:
Նա ասաց, քանի որ գաղտնալսումը կատարվել է առանց թույլտվության, պետք է մինչև վերջ բացահայտվի:
«Գաղտնալսման վերաբերյալ պետք է քննություն անցկացվի, և մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Պատգամավորը նշեց՝ պետք է պարզվի՝ դա արել են պետական մարմիննե՞ր, թե՞ մասնավոր անձինք, սեփական նախաձեռնությա՞մբ, թե՞ հանձնարարությամբ: