.jpg)
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Դեկտեմբերի 19-ին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ, պարբերաբար սպասվում են թույլ տեղումներ, հովիտներում ցերեկային ժամերին` ձնախառն անձրև: Ընդհանուր առմամբ առատ տեղումներ չեն դիտվի:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-ին և գիշերը, և ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով: Մինչև շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանի անկում չի սպասվում:
Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, քամի` մինչև 20մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին սպասվում է ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Meteo-tv-ի հաղոռդմամբ, Երևանում դեկտեմբերի 19-ին առավոտյան պարբերաբար հնարավոր է թույլ ձյուն, ցերեկը` ձնախառն անձրև, ընդհանուր առմամբ էական տեղումներ չեն սպասվում: Հնարավոր է մառախուղ, ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասառույց և քամի 10-12մ/վրկ:
Գիշերը -1+1, ցերեկը +2+4, երեկոյան +1+3: