Աբիդալը մարզվել է ընդհանուր խմբում
20/12/2012 20:19

Աբիդալը մարզվել է ընդհանուր խմբում

«Բարսելոնի» պաշտպան Էրիկ Աբիդալը վերջին 10 ամիսների ընթացքում առաջին անգամ երեկ մարզվել է ընդհանուր խմբում:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել այս տարվա փետրվարի 26-ին, իսկ գարնանը ենթարկվել էր լյարդի փոխպատվաստման վիրահատության: Աբիդալն այս ամիսների ընթացքում մարզվում էր անհատական ծրագրով:

«Բարսելոնի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է Ժորդի Ռոուրան, ով առաջիկա ամսվա ընթացքում կփոխարինի Տիտո Վիլանովային: 

Աբիդալը մարզվել է ընդհանուր խմբում