Բենզալցակայանի այրված աշխատակցի վիճակը կայուն է
20/12/2012 18:45

Բենզալցակայանի այրված աշխատակցի վիճակը կայուն է

Դեկտեմբերի 18-ի գիշերը բենզալցակայանում ավազակային հարձակման տուժողներից մեկի` 28-ամյա Արամայիս Դվոյանի վիճակը կայուն է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է այրվածքների բաժին, Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նա ստացել է 8-13 տոկոս 2-3-րդ կարգի այրվածքներ:

 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ  նախաքննությունը դեռևս շարունակվում է, և այս պահին գործով ձերբակալվածներ չկան: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 04.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ժամը 03.30-ին բենզինով լի տարայով մոտեցել է Ռուբինյանց փողոցում գտնվող բենզալցակայանին և 25 ու 28 տարեկան աշխատակիցներից գումար պահանջել` սպառնալով, որ եթե չկատարեն իր պահանջը, մոտը եղած բենզինով կայրի նրանց:

Հանդիպելով աշխատակիցների մերժմանը՝ անծանոթը մոտը եղած տարայի բենզինը լցնելով լցակայանի աշխատասենյակի հատակին և նրանց վրա՝ այրել է:

Ժամը 05.45-ին աշխատակիցներն այրվածքներով տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության կենտրոն:

Նախորդող հրապարակում` Բենզալցակայանում այրվածներից մեկի վիճակը միջին ծանրության է

Բենզալցակայանի այրված աշխատակցի վիճակը կայուն է