.jpg)
Տեղի ունեցավ Արտաշես Գեղամյանի նոր գրքի շնորհանդեսը
Լույս է տեսել Ազգային միաբանություն կուսակցության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գիրքը, որը հազար տպաքանակով հրատարակվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ: Գրքի շնորհանդեսին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես լրագրողներին հայտնեց գրքի հեղինակը, աշխատության հրապարակումը պայամանավորված է այն մեծ շուկայով, որը ներկայացնում է Եվրասիական ինտեգրման գոտին:
«Նման շուկայի անտեսումը կլինի, կոպիտ ասած, քաղաքական անհեռատեսություն: Բացի այդ, Հայաստանի անվտանգությունը երաշխավորվում է ՀԱՊԿ-ին անդամակցելով: Բնականաբար ռազմաքաղաքական դաշինքը իր լուծումներն է գտնում նաև տնտեսական հարթություններում և պատրաստում է անընդհատ վերընթաց զարգացմանը»,- ասաց Գեղամյանը:
Ըստ Արտաշես Գեղմայանի՝ Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքկան կարևոր դիրքում, կարող է կամրջել Եվրոպան և Եվրասիան՝ շնորհիվ շատ օրհասական արտաքին քաղաքականության:
«Մենք յուրահատուկ երկիր ենք տարածաշրջանում, որ բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Եվրամիության, թե' Միացյալ Նահանգների, Իրանի, Վրաստանի հետ և այդ պարագայում, ինչ խոսք, կամրջելը, շատ ավելի կարևոր է նաև մեզ` հայերիս, համար»,- ասաց նա:
Ոնենալով խոր և հարուստ անցյալ, ըստ քաղաքական գործչի, Ռուսաստանի հետ կամուրջ, սահման չունենալը բովանդակային առումով այն ազդել չի կարող Եվրասիական ինտեգրմանը մասնակցության վրա և այդ հարցում պետք են հատուկ մոտեցումներ:
Նրա խոսքով` կան պատկան մարմիններ, որոնք կուսումնասասիրեն բոլոր այն հնարավոր ուղիները և ճանապարհները, որոնք անվտանգ կկարողանան մերձեցնել մեր տնտեսությունները:
Շնորհանդեսի ժամանակ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Կրիվոպուսկովը Արտաշես Գեղամյանին պարգևատրեց կազմակերպության հուշամեդալով: