.jpg)
Աշոտյան. Պետք է անցկացնել ամենալավ ընտրությունը` Gallup-ը չսխալվի
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով նախագահական ընտրություններին ընդառաջ The Gallup Organization-ի անցկացրած հարցումներին, իր Facebook-յան էջում գրառում է կատարել` համարելով, որ այսօր քաղաքական թիվ մեկ իրադարձությունը Baltic Surveys /The Gallup Organization-ի ՀՀ նախագահական ընտրությունների նախաշեմին իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքերի հրապարակումն էր:
Այսպես` ԿԳ նախարարը գրել է.
«Ավելորդ է շեշտել, որ The Gallup Organization-ը համաշխարհային լրջագույն համբավ և հեղինակություն ունեցող նմանատիպ կառույցներից մեկն է, որին վստահում են և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում, և՛ այլուր:
Հետաքրքիր է, որ իր ստեղծման օրվանից` 1935 թվականից առ այսօր այս կազմակերպությունը սխալվել է ընդամենը մեկ անգամ` 1948 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին կանխատեսելով Թոմաս Դյուի հաղթանակը, այն դեպքում, երբ ընտրություններին հաղթեց Հարրի Թրումենը:
Այլևս այդ սխալը չի կրկնվել և մնացյալ բոլոր կանխատեսումնրում եղել է 100% ցուցանիշ:
Հայաստանում նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանի 49% արդյունքը շատ տպավորիչ է: Եվ սա` առանց քարոզարշավի, առանց վերջնական նախընտրական ծրագրի, առանց նախընտրական հանդիպումների:
Ուստի, հետևություն առաջին. Հայաստանի գործող նախագահի բազային քաղաքական կապիտալը շատ մեծ է:
Հետևություն երկրորդ՝ պետք է շարունակել աշխատել, ամբողջ եռանդով և նվիրվածությամբ, որպեսզի փետրվարի 18-ին անցկացնենք Հայաստանի պատմության մեջ ամենալավ ընտրությունները, և որպեսզի The Gallup Organization-ը նորից ճիշտ լինի»:
Նախորդող հրապարակումներ` Gallup. 49 տոկոս՝ Սերժ Սարգսյանին, 21 տոկոս՝ Գագիկ Ծառուկյանին