.jpg)
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը, քննարկվել են բնապահպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանն ընդգծել է ԼՂՀ և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: