.jpg)
Ճանապարհային երթևեկության նշանները` կազմակերպություններին
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 8-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծ:
Նախարարը նշեց, որ կառավարության նախագծով առաջարկում է ճանապարհային երթևեկության նշանները տրամադրել այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են ընդհանուր օգտագործման և ընթացիկ ամառային և ձմեռային պահանման աշխատանքները, այդ աշխատանքների իրականցման ժամանակ ճանապարհային նշանները տեղադրելու նպատակով:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: