ՊԵԿ նախագահը օլիգա՞րխ է
20/12/2012 09:56

ՊԵԿ նախագահը օլիգա՞րխ է

«ՀՀ «առաջատար» օլիգարխներից Գագիկ Խաչատրյանն իր բազմաթիվ բիզնեսներին զուգահեռ զբաղվում է նաև ջերմոցային բիզնեսով։ «Ժամանակ»-ի տեղեկություններով, ՊԵԿ նախագահը Եղվարդ և Նոր Գեղի համայնքներում 8-9 հազար քառակուսի մետր մակերեսով ջերմոցներ ունի, ընդ որում՝ արդեն 7-8 տարի, ու աճեցնում է լոլիկ, վարունգ, բիբար։

Ի դեպ, ջերմոցներ ունեցող ոչ օլիգարխ ֆերմերները մշտապես բողոքում են Թուրքիայից ներկրվող էժան բանջարեղենի դեմ, որը նույն Գագիկ Խաչատրյանի ղեկավարած ՊԵԿ մաքսային մարմինը «ջրի գնով» է մաքսազերծում՝ «սոխի» անվան տակ, կամ էլ բոլորովին չի մաքսազերծում, և դրա հետևանքով թուրքական էժան ու անորակ բանջարեղենը գրավում է հայկական շուկան՝ տեղ չթողնելով տեղական արտադրողներին։ 

ՊԵԿ նախագահը օլիգա՞րխ է