Կեսոյանը հերքում է. «Կենտրոն»-ում կադրային փոփոխություններ չկան
20/12/2012 19:55

Կեսոյանը հերքում է. «Կենտրոն»-ում կադրային փոփոխություններ չկան

«Ես եղել եմ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնակատար, սակայն հիմա նոր տնօրեն ունենք, հիմա ես մնացել եմ տնօրենների խորհրդի նախագահ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով լրատվամիջոցներում հրապարակած տեղեկություններն այն մասին, թե Կենտրոն հեռուստաընկերությունում կատարվել են կադրային փոփոխություններ, ասաց Արայիկ Կեսոյանը:

«Մեր աշխատակիցը, ով երկար տարիներ աշխատում է այստեղ, իմ խնդրանքով և իմ հորդորներով, նշանակվել է տնօրեն, իսկ ես շարունակում եմ մնալ տնօրենների խորհրդի նախագահ»,- ասաց Ա. Կեսոյանը:

Դիտարկմանը, թե տվյալ հրապարակման մեջ կար, թե իբր Գագիկ Ծառուկյանը կանչել է իրեն և հայտնել, որ ազատված է աշխատանքից, Ա. Կոսոյանն ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը և «դրա մասին խոսելն անհեթեթ է»:

Այլ կադրային փոփոխություններ, Ա. Կեսոյանի հավաստմամբ, «Կենտրոն» հեռուստաընկերությունում չկան:
 

Կեսոյանը հերքում է. «Կենտրոն»-ում կադրային փոփոխություններ չկան