Դատապարտյալին այցելած եղբոր մոտից հայտնաբերվել է «SUBUTEXի» 6 հաբ
20/12/2012 19:37

Դատապարտյալին այցելած եղբոր մոտից հայտնաբերվել է «SUBUTEXի» 6 հաբ

Այսօր` ժամը 17:15-ի սաահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Մ.-ին այցելած եղբորը, ում մոտից հայտնաբերել և առգրավել են 3 գրամ ընդանուր կշռով, «SUBUTEX» տեսակի դեղահաբի 5 կտոր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հայտնաբերվել և առգրավվել է նաև 9 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված:
Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
 

Դատապարտյալին այցելած եղբոր մոտից հայտնաբերվել է «SUBUTEXի» 6 հաբ