Հանրապետության շրջաններում  ձյուն է, ճանապարհները` բաց
20/12/2012 19:30

Հանրապետության շրջաններում ձյուն է, ճանապարհները` բաց

Ժամը 17.30-ի դրությամբ հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն. Աշոցք, Բաղրամյան, Սևան, Մարալիկ, Սիսիան, Ձերմուկ, Ապարան, Թալին, Արագած` Տիգրանաշենի, Չարենցավանի հատվածներ, Սարավանի լեռնանցք: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տեղ-տեղ առկա է մերկասառույց ` Գորիսի տարածաշրջանում և Սելիմի լեռնանցքում:

Ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ ` անվտագ երթևեկություն ապահովելու նպատակով:

Միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 

Հանրապետության շրջաններում ձյուն է, ճանապարհները` բաց