.jpg)
15 տարի անց «Միսս Տիեզերք 2013» է ճանաչվել ԱՄՆ-ի մասնակիցը
ԱՄՆ ներկայացնող 20-ամյա Օլիվիա Կալպոն հաղթել է «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթում, գրում է BBC:
Աղբյուրի փոխանցմամբ, նրա հետ մրցույթի թագի համար պայքարում էին 6 մայրցամանքներից 88 աղջիկներ: ԱՄՆ ներկայացուցիչներին այս տիտղոսը նվաճել չէր հաջողվել 1997 թ.-ից:
Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպինների ներկայացուցիչ Ժանին Տյուգոնեն, երրորդը` Վենեսուելայի ներկայացուցիչ` Իրենա Սոֆիա Էսեր Կուինտերոն:
Իր թագը Օ. Կալպոն ստացել է Անգոլայի ներկայացուցիչ, «Միսս Տիեզերք 2012» Լեյլա Լոպեսից:
Համաշխարհային ճանաչում ունեցող մրցույթը անցկացվում է 1952 թ.-ից: Հաղթողները, բացի 270 հազար դոլար արժողությամբ թագից, ստանում են նաև Նյու Յորքի հեռուստատեսության և կինոյի ինստիտուտում սովորելու 45 հազար դոլար արժողությամբ գրանտ, ինչպես նաև մեկ տարի բարեգործությամբ զբաղվելու համար աշխատավարձ: