.jpg)
ՊՍԺ-ն տարեկան 150 մլն եվրո կստանա
«Qatar Tourism Authority» ընկերությունը 4-ամյա հովանավորչական պայմանագիր է կնքել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը:
Ըստ հովանավորչական պայմանագրի՝ փարիզյան ակումբը տարեկան կստանա մոտ 150 մլն եվրո:
Յուրաքանչյուր տարի այդ գումարը կավելանա և 2016 թ. կկազմի մոտ 200 մլն եվրո: Բացի այդ, պայմանագրով նախատեսված են նաև տարբեր պարգևավճարներ` կախված թիմի ցուցադրած արդյունքներից: