.jpg)
Ռիբերին կրկին տեսադաշտից դուրս է
«Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին բաց կթողնի Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք 2 հանդիպումներ: Նման որոշում է կայացրել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն` «Աուգսբուրգի» հետ գավաթային խաղում Ռիբերիի կոպիտ պահվածքի և դրա արդյունքում կարմիր քարտ ստանալու համար:
Ֆրանկը բաց կթողնի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպումը, ինչպես նաև մրցաշարի շրջանակներում մյունխենցիների հաջորդ խաղը: