Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով
20/12/2012 09:24

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով

Եղանակը կպայմանավորվի արևմտյան ցիկլոնի ազդեցությամբ և հարավից տաք օդի ներհոսքով: Դեկտեմբերի 20-ին հանրապետության ողջ տարածքում պարբերաբար սպասվում են տեղումներ, հովիտներում ցերեկային ժամերին` ձնախառն անձրևի տեսքով:

Ուշադրություն. դեկտեմբերի 20-ին կեսօրից հետո հատկապես հարավային շրջաններում հավանական են առատ տեղումները: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:

Առանձին վայրերում կդիտվի մառախուղ և ցածր տեսանելիություն, քամի` մինչև 20մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, ճանապարհներին սպասվում է ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ: Տրանսպորտի և Կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում դեկտեմբերի 20-ին առավոտյան կդիտվեն միայն թույլ տեղումներ, կեսօրից հետո սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, երեկոյան դեմ հնարավոր են առատ տեղումներ: Հնարավոր է մառախուղ, ցածր տեսանելիություն, տեղ-տեղ կդիտվի մերկասառույց:

Գիշերը 0+2, ցերեկը +2+4, երեկոյան +1+3:

Հետիոտնին զգուշացնում ենք տանիքներից կախված սառույցի վտանգի մասին: 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով