Սիրիայի վարչակարգը մոտ է տապալմանը. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
21/12/2012 18:47

Սիրիայի վարչակարգը մոտ է տապալմանը. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ քաղաքացիական պատերազմի տարածման ֆոնին Սիրիան ավելացնում է «Սկադ» հրթիռների արձակումը, ինչը ապսամբների ձեռքբերումները չեզոքացնելու անհույս փորձ է: Այս մասին հայտնում է CNN-ը:

«Կարող եմ հաստատել, որ արձանագրել ենք «Սկադ» տեսակի հրթիռների արձակում: Համարում եմ, որ դա տապալման մոտեցող անհույս վարչակարգի գործողություն է»,-ասել է Ռասմուսենը:

Չնայած հրթիռները Թուրքիային չեն հարվածել, Ռասմուսենն ասել է, որ զարգացումներն ընդգծում են հարևան երկրի համար պաշտպանության նախագծի անհրաժեշտությունը:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն նույնպես Սիրիային մեղադրել էր «Սկադ» հրթիռներ արձակելու մեջ: Ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ ռազմական արբանյակները հաստատել են Դամասկոսից դեպի երկրի հյուսիս կարճ հեռահարության «Սկադ» հրթիռների արձակման փաստը:

Վերլուծաբանները նշում են, որ նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարությունն ունի կարճ և միջին հեռահարության մոտ 400 ռուսական «Սկադ» հրթիռ:

Սիրիայի վարչակարգը մոտ է տապալմանը. Անդերս Ֆոգ Ռասմուսեն