Արագածոտնում 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ
21/12/2012 12:58

Արագածոտնում 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ

Այսօր ժամը 11.07-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի գյուղ-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր էն մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհը մերկասառույցի ու մառախուղի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, մոտ 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:

Բախվել է 10 ավտոմեքենա, որի հետևանքով մեկ քաղաքացի ստացել է թեթև մարմնական վնասվածք և տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 

Արագածոտնում 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ