.jpg)
Դ. Մեդվեդև. Աշխարհի վերջից վախեցել են բոլորը
Այսօր «Деловая Россия» ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Գաբեստրոյի հետ հանդիպմանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ի պատասխան գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորանքին, իր կողմից շնորհավորել է աշխարհի վերջի չգալու կապակցությամբ, գրում է ՌիաՆովոստին(ria.ru):
Աղբյուրի փոխանցմամբ, նա նշել է, որ թեև արդեն ժամը 15.00 է, սակայն խոստացված աշխարհի վերջը չի եկել, թեև կային մարդիկ, որոնք վախենում էին դրանից:
Ս.Գաբեստրոն նշել է, որ երբեք չի հավատացել աշխարհի վերջի վերաբերյալ լուրերին, ինչին ի պատասխան Դ.Մեդվեդևը նշել է, որ այնուամենայնիվ, նման վախեր ունեցել են բոլորը: