Վայոց ձորի դատախազն ազատվել է աշխատանքից
21/12/2012 17:01

Վայոց ձորի դատախազն ազատվել է աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն:

Վայոց ձորի դատախազ է նշանակվել Հովիկ Սուքիասյանը` ազատվելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Համլետ Զաքոյանը` ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից: Իսկ Արագածոտնի մարզի դատախազ է նշանակվել Հակոբ Մարտիրոսյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել նաեւ մի քանի այլ փոխատեղումներ:
Մասնավորապես` Թևոս Միրզաբեկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ` ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ վերջինիս փոխարեն Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Հովհաննես Թադեւոսյանը` ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:  

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Դատախազության կայքից:

Վայոց ձորի դատախազն ազատվել է աշխատանքից