Գրիգոր Կապուկրանյանը՝ լավագույն ֆուտբոլիստ
21/12/2012 18:30

Գրիգոր Կապուկրանյանը՝ լավագույն ֆուտբոլիստ

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտզալի 2011-2012 թթ. մրցաշրջանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնվեցին Երևանի «Շահումյան» թիմի ֆուտբոլիստներին: Արծաթե մեդալներին արժանացան Հրազդանի «Հրազդան», իսկ բրոնզե մեդալներին՝ Գյումրիի «Գյումրի» թիմերի ֆուտբոլիստները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակ խաղակոշիկը հանձնվեց «Հրազդան» թիմի ֆուտբոլիստ Վահան Սարգսյանին: Լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Երևանի «Շահումյան» թիմի խաղացող Գրիգոր Կապուկրանյանը:

Գրիգոր Կապուկրանյանը՝ լավագույն ֆուտբոլիստ