Հալեպում սովին գումարվել է խավարը
21/12/2012 19:00

Հալեպում սովին գումարվել է խավարը

Ավելի քան 10 օր է, Հալեպում մարդիկ զրկված են բնականոն կյանքի համար անհրաժեշտ ամենատարրական պայմաններից: Այս մասին, հղում անելով Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթին, գրում է «Եռագույնը» (yerakouyn.com): 

Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը էլեկտրաէներիգիա պարբերական անջատումների մասին է, քանի որ Հալեպում 24 ժամվա ընթացքում էլեկտրական հոսանք տալիս են միայն 2-4 ժամ, մնացած ողջ օրը բնակիչները անցկացնում են խավարի մեջ:  

«Հալեպը դարձել է մեռած քաղաք՝ զինվորական անցարգելներով ու ավազապարկերով փակված փողոցներով, բոլոր կողմերում շրջող բանակային կամ օժանդակ վարձկան զինյալներով, փակ դպրոցներով, ցուրտ բնակարաններով ու մութ խանութներով։

Հացի ու վառելանյութի բացարձակ չգոյության իրավիճակում էլեկտրական հոսանքը դարձել էր միակ փրկություն Հալեպի բնակիչների համար, որով տունն էին տաքացնում, կերակուր պատրաստում և այլն: Փողոցներում շատացել են ծառեր կտրող մարդիկ, որոնք դրանով են տաքացնում իրենց տները: Ժողովուրդը դժգոհում է, թե վերադարձել է նախնադարյան վիճակին:  

Այս ամենի հետ բարձրացել են նաև ապրանքների գները, օրինակ, նախկինում եթե սև հացը վաճառվում էր 15 սիրիական դրամով, այժմ հացի գինը դարձել է 200 սիրիական դրամ: 

Նոր գյուղ հայկական թաղամասը գրեթե ամբողջությամբ դատարկվել է, և հայերի մեծ մասը լքել են իրենց տները, իսկ հարակից թաղամասերը անընդհատ ռմբակոծվում են»,-ասված է հրապարակման մեջ: 



 

 

Հալեպում սովին գումարվել է խավարը