Հովհաննես Սահակյան. Բոյկոտում են անճարությունից
21/12/2012 15:30

Հովհաննես Սահակյան. Բոյկոտում են անճարությունից

«Որոշ քաղաքական ուժեր անճարությունից փորձում են բոյկոտի ճանապարհը բռնել, իսկ դրանից միայն իրենց քաղաքական կշիռը կտուժի: Այս պայմաններում, բոյկոտը որևէ խնդիր չի լուծում»,- անդրադառնալով նախագահական ընտրությունների հետ կապված որոշ քաղաքական ուժերի բոյկոտ հայտարարելու հնարավորությունը, Aysor.am-ին այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով` հասարակությունն ականատես եղավ, թե ինչպես են որոշ ուժեր իրենց խնդիրները փորձում թաքցել այլ ուժերի հայտարարությունների ու առաջ քաշած օրակարգերի հետևում:

«Ցանկացած քաղաքական դրսևորում, այդ թվում՝ բոյկոտը, պետք է լինի հիմնավոր: Քաղաքական ուժը, որ որևէ քաղաքական միջոցառում, ակցիա բոյկոտում է, պետք է հրապարակայնորեն ներկայանացնի, թե հատկապես ինչո՞ւ է դրսևորման այդ ճանապարհն ընտրել: Հակառակ դեպքում, կարելի է եզրակացնել, որ բոյկոտն ուղղակի միջոց է, ճանապարհ, թաքցնելու սեփական անճարությունը»,- նշեց Հ. Սահակյանը:

Ըստ նրա՝ գլոբալ առումով ընտրությունները չեն բոյկոտվի, քանի որ մի շարք ուժեր ու գործիչներ արդեն իսկ հայտարարել են ընտրություններին իրենց մասնակցության մասին, իսկ ինչ մնում է բոյկոտողներին, ապա նրանց ակցիան որևէ խնդրահարույց իրավիճակ չի ստեղծի:

«Օրակարգ կամ ծրագիր չունենալով՝ ընտրություններին չմասնակցելը քաղաքական գործողություն չի կարելի համարել, քանի որ նրանք չեն մասնակցվում զուտ այն պատճառով, որ ասելիք չունեն»,- հավելեց պատգամավորը: 

Հովհաննես Սահակյան. Բոյկոտում են անճարությունից