.jpg)
Կրուիֆ. «Մոուրինյոն հատուցում է իր աշխատանքային մեթոդների համար»
«Բարսելոնի» լեգենդ Յոհան Կրուիֆը կարծում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հատուցում է իր մարզչական մեթոդների համար: Իսպանիայի չեմպիոնը վերջին շաբաթների ընթացքում կորցրել է մարզավիճակը և արդյունքում զրկվել է նաև կարևոր միավորներից, որոնք գործնականում հանգեցրել են չեմպիոնական մրցավազքից դուրս մնալուն: Կրուիֆի կարծիքով` հաջողակ լինելու համար «Ռեալը» պետք է կիրառի «Բարսելոնի» մեթոդները:
«Մոուրինյոյի բացասական պահվածքը միշտ հետևանքներ է ունենում: Նա կարծում է, որ թիմի ղեկավարման իր միջոցները ճիշտ են, բայց ես չեմ կարծում, որ դրանք ճիշտ մեթոդներ են,- հայտարարել է Կրուիֆը:- Զարմացած չեմ, որ «Ռեալը» հայտնվել է ծանր վիճակում: Նման բան միշտ լինում է, երբ քո փիլիսոփայությունը հենված է թանկարժեք ձեռքբերումների վրա: Մինչդեռ սեփական մարզադպրոցում կրթություն ստացած ֆուտբոլիստները միայն պայմանագրով չէ, որ կապվում են ակումբին: Ավելի կարևոր արժեքներ ունեն և իրենց սիրտն են տալիս թիմին: Տրանսֆերային գործարքներով կարող ես գնել լավ խաղացողների, բայց նրանց երկար չես կարող պահել: Ակումբները պետք է աստղեր փնտրեն սեփական մարզադպրոցներում»: