.jpg)
20 000 Orange-ի բաժանորդներ անվճար րոպեներ են ստացել
Այսօր Orange-ը հայտարարել է «Անվճար միջազգային րոպեներ արտերկրից ընդունված զանգերի դիմաց» աննախադեպ առաջարկի նախորդ շաբաթվա արդյունքները: Ընկերության լրատվական բաժնի հաղորդմամբ, դեկտեմբերի 10-ից 17-ը ընկած ժամանակահատվածում ամանորյա այս նոր առաջարկի շնորհիվ շուրջ 20 000 Orange-ի բաժանորդներ անվճար րոպեներ են ստացել միջազգային ուղղություններով զանգահարելու համար`պարզապես ստանալով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից:
Ըստ հաղորդագրության, յուրաքնաչյուր երկուշաբթի Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները ավտոմատ կերպով կստանան 2 անվճար րոպե արտերկիր զանգահարելու համար, եթե նախորդ շաբաթվա ընթացքում նրանց միջազգային ներգնա բոլոր զանգերի ընդհանուր տևողությունը կազմել է 5-ից մինչև 10 րոպե: Իսկ եթե ընդունված միջազգային զանգերի ընդհանուր տևողությունը կազմի 10 և ավել րոպե, ապա նրանք կստանան 5 անվճար միջազգային րոպե:
Նվեր ստացված րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ արբանյակային ուղղությունների և Միջազգային գոտի 9-ում ներառված մի քանի երկրների):
Չօգտագործված րոպեները կարելի է օգտագործել մինչև փետրվարի 15-ը: