ՀՀ քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձությունը ԱԺ ընտրություններն էին
21/12/2012 20:21

ՀՀ քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձությունը ԱԺ ընտրություններն էին

«Մեր երկիրը գտնվում է ընտրական ցիկլի գագաթնակետին. մենք մայիսին անցկացրեցինք Հայաստանի խորհրդարանի ընտրություններ, սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ 2 ամիս անց կլինեն նախագահական ընտրությունները: Հայաստանի քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` ամփոփելով անցնող տարին, նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Խոսելով վերջին խորհրդարանական ընտրությունների մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է լավ ընտրություններ անցկացնելու համար. «Ես ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները շատ լավ անցան: Ընտրությունները մեր մոտ մրցակցային միջավայրում անցան, ու փառք Աստծո, դրանք չանցան բռնության, անթույլատրելիի սահմանները: Ուրախ եմ, որ լավ ընտրություններ եղան, մենք ստացանք միջազգային հանրության դրական արձագանքները, և մեր կուսակցությունն այժմ խորհրդարանում մեծամասնություն ունի»,- ասել է Ս. Սարգսյանը: 

ՀՀ քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձությունը ԱԺ ընտրություններն էին