Սերժ Սարգսյան. Մեր լրատվամիջոցներն իրենց ազատ են զգում
21/12/2012 20:18

Սերժ Սարգսյան. Մեր լրատվամիջոցներն իրենց ազատ են զգում

«Ես համարում եմ, որ լավ հնարավորություն ունեմ մեր ժողովրդի վստահությունը շահելու, այդ պաշտոնում երկրորդ ժամկետում պաշտոնավարելու համար»,- ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե այս պահին գործող նախագահը հաղթելու ի՞նչ շանսեր ունի: 

Ս.Սարգսյանի խոսքով՝ իր վերընտրվելու հնարավորությունը ապահովում է այն, որ այս ժամանակահատվածում իրենք կարողացան առաջին հերթին բացել հասարակությունը:

Խոսելով կատարված աշխատանքների մասին` ՀՀ Նախագահը փաստել է, որ ինչպես այլ զարգացող երկրներում, Հայաստանում ևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:

«Այժմ Հայաստանում առկա է բաց հասարակություն. մարդիկ ազատ քննադատում են իշխանություններին, առկա է քաղաքական մրցակցային պայքար: Գտնում եմ, որ մեր լրատվամիջոցներն իրենց ազատ են զգում»,- ասել է Ս. Սարգսյանը:

 

Սերժ Սարգսյան. Մեր լրատվամիջոցներն իրենց ազատ են զգում