.jpg)
Շվայնշտայգերը ուժերն այլ թիմում փորձելուն դեմ չէ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը չի պատրաստվում հենց հիմա հեռանալ թիմից, սակայն ցանկանում է ապագայում խաղալ մեկ այլ թիմի կազմում: Այս մասին հայտնում է «Bild»-ը:
«Բավարիայի» հետ իմ պայմանագրի ժամկետը կավարտվի 2016 թ., և ես մտադիր եմ լիարժեք կատարել պայմանագրային պարտավորություններս: Դրանից հետո պատրաստ եմ ընդունել կարիերայի շարունակման ցանկացած տարբերակ: Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել»,- նշել է 28-ամյա Շվայնշտայգերը:
Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանն իր ողջ կարիերան անցկացրել է «Բավարիայում»: